Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել։Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ դեպքի հանգամանքները, վթարի պատճառները, այդ թվում՝ տեղանքի առանձնահատկությունը հաշվի առնելով, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի շահագործման և երթևեկության կանոնները պահպանելու, վթարը կանխելու հնարավորությունները պարզելու և նրա գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ [ՔԿ]
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել փաստաբան Հովհաննես Խուդոյանը: «Մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն»,- գրել է Խուդոյանը, ապա հայտնել, որ խափանման միջոցի նիստը տեղի կունենա այսօր ժամը 14:00-ին:
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Սպուտնիկ Արմենիայի գրավոր հարցմանը։ |arm.sputniknews.ru|
Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու առավելագույն ժամկետը կարող է կրճատվել մինչև տարեկան 90 օր։ Օրենքի լրամշակումները շրջանառության մեջ են դրվել Պետական Դումայում, որտեղ հայտարարել են միգրանտների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու անհրաժեշտության մասին: Այսօրվա օրենքով, վիզա չպահանջող եղանակով ժամանած արտասահմանցու՝ Ռուսաստանում ժամանակավոր գտնվելու ժամկետը չի կարող ընդհանուր առմամբ գերազանցել 90 օրը յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում։ Օրինագծով առաջարկվում է «յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մեկ օրացուցային տարվա ընթացքում» բառերով: |azatutyun.am|
Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել։
Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը: Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։ [ՀՀ քննչական կոմիտե]
Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյալներով կա երեք զոհ և վեց տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Ազգային - ժողովրդավարական Բևեռը ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում՝ ժամանակ առ ժամանակ փորձելով փողոցներ փակել։ Ոստիկանները մասնակիցներին հեռացնում էին փողոցների երթևեկելի հատվածներից։ Մասնակիցների ձեռքին «Աջակցենք Տավուշի դիմադրությանը» գրվածքով պաստառներ էին։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների բերման ենթարկեցին։ ԱԺԲ-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թիվը 23 է։
Newday լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին տապալելով փորձում բերման ենթարկել մի տղայի։ Լրատվականը նշում է, որ երիտասարդը Newday կայքի օպերատորն է:
ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն երեկ ուշ երեկոյան այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ։ Արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում տեղի ունեցած հավաքին մասնակցող երեխաներ։ [ՀՀ ՄԻՊ]
«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան
Այսօր 19:18Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց. Գեղամ Մանուկյան
Այսօր 17:46Իսրայելական կործանիչները նոր հարձակումներ են իրականացրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա |shantnews.am|
Այսօր 17:04Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Այսօր 16:40ՀՀ ԱԳ նախարարը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները
Այսօր 15:55Քաղաքացիները փակել էին Վայք- Եղեգնաձոր ավտոճանապարհը
Այսօր 14:45Փրկարարները Գութանասարից իջեցրել են չորս քաղաքացիների, որոնցից մեկին՝ կոտրած ոտքով
Այսօր 14:44Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Այսօր 14:42Հայաստանում սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ, օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով բարձրանալուց հետո կնվազի 7-9 աստիճանով
Այսօր 13:16Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Այսօր 12:09«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան

Այսօր 12:09