Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի՝ «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել։
Հաղորդում է ստացվել Ոստիկանություն, որ այսօր Կիրանց բնակավայրի մոտ ճանապարհը փակած ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակծկել ավտոմեքենայի անվադողը: Զննվել են նաև համացանցում հրապարակված՝ նշված դեպքն արձանագրող տեսագրությունները։ Պարզվել է ինչպես ավտոմեքենայի անվադողը դանակով վնասող անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի Նորագյուղ բնակավայրի բնակիչ է՝ 39 տարեկան, այնպես էլ դանակը նրան փոխանցող 17-ամյա անձի ինքնությունը։ [ՀՀ քննչական կոմիտե]
Սյունիքի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը․ նախնական տվյալներով կա երեք զոհ և վեց տուժած: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են:
Ազգային - ժողովրդավարական Բևեռը ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում՝ ժամանակ առ ժամանակ փորձելով փողոցներ փակել։ Ոստիկանները մասնակիցներին հեռացնում էին փողոցների երթևեկելի հատվածներից։ Մասնակիցների ձեռքին «Աջակցենք Տավուշի դիմադրությանը» գրվածքով պաստառներ էին։ Ոստիկանները ակցիայի մասնակիցների բերման ենթարկեցին։ ԱԺԲ-ն հայտնում է, որ բերման ենթարկվածների թիվը 23 է։
Newday լրատվականը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին տապալելով փորձում բերման ենթարկել մի տղայի։ Լրատվականը նշում է, որ երիտասարդը Newday կայքի օպերատորն է:
ՄԻՊ աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավարն երեկ ուշ երեկոյան այցելել է Իջևանի բժշկական կենտրոն՝ այնտեղ տեղափոխված անձանց տեսակցելու և նրանց առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Բուժկենտրոնում գտնվող անձինք Պաշտպանի ներկայացուցչին ներկայացրել են մանրամասներ։ Արձանագրվել է, որ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում տեղի ունեցած հավաքին մասնակցող երեխաներ։ [ՀՀ ՄԻՊ]
Պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպայի, շարքային կազմի մի շարք պայմանագրային զինծառայողների մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց: Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից: ՔԿ-ն հրապարակել է զինծառայողների ուղերձը։
Տարածված տեղեկությունը, թե Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում եղել է նաև Մհեր Գրիգորյանը, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ «Հայաստանի պետական գերատեսչությունների մասնագետներն ապրիլի 26-ին ուղևորվել էին Կիրանց գյուղ, տվյալ բնակավայրում և հարակից տարածքներում բնակիչների խնդիրներն ուսումնասիրելու և գույքագրելու նպատակով»,- նշել են գրասենյակից։ |armenpress.am|
ՀՀ ՆԳՆ-ն հերքում է տարածվող լուրերը, թե ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ է կիրառել ճանապարհը փակած բնակիչների դեմ։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե ոստիկանությունը Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների դեմ լուսաձայնային նռնակ է կիրառել, ինչի հետևանքով մի քանի մարդ թեթև վնասվածքներ են ստացել։ |armenpress.am|
Հրապարակված տեղեկության համաձայն՝ բերման է ենթարկվել նաև ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: ԱԺ պատգամավորը Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ բողոքի ակցիայի իրականացման վայրից իրեն Ոստիկանական մեքենայով տեղափոխել են բաժին, որից հետո միայն, իրեն հայտնել են, որ իր նկատմամբ որևէ ընթացակարգ նախաձեռնված չէ և բերման չի ենթարկվել։ՄԻՊ-ը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո: ՄԻՊ-ը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ: Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և պահպանել օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի։ [ՄԻՊ գրասենյակ]
«Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել
Այսօր 21:00Պարզվում են Կիրանց բնակավայրի մոտ կանգնեցված ավտոմեքենայի հետ կապված՝ դանակի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները
Այսօր 20:23Վերին Խոտանանի մոտակայքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր և տուժածներ
Այսօր 19:31ԱԺԲ-ն ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում․ կան բերման ենթարկվածներ
Այսօր 19:23ՈՒժայինները փորձել են գետնին տապալելով բերման ենթարկել օպերատորի․ լրատվականը տեսանյութ է հրապարակել
Այսօր 19:13Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
Այսօր 19:00ՆԳՆ-ն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ. հայտարարություն
Այսօր 18:04Վարչապետը հանդես է եկել «Հայրենիքը պետությունն է. սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ, այցելել Բերդկունք ամրոց
Այսօր 17:54Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային |armenpress.am|
Այսօր 17:49Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|
Այսօր 17:43«Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ընթացքում «Դավաճանը հող է հանձնում», «Հայրենիքը բոլորիս կարիքը ունի» պաստառներով ակցիա է իրականացվել

Այսօր 17:43