«Մաքուր ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին |tert.am|
13:15 - 19 ապրիլի, 2024

«Մաքուր ապատեղեկատվություն է». Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունն անդրադարձել է ադրբեջանական լրտավամիջոցների հաղորդագրություններին, ըստ որոնց՝ ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ համաժողովի շրջանակում ռազմական բնույթի փաստաթուղթ է ստորագրվել: Որոշ լրատվամիջոցներ հրապարակել էին անգամ «փաստաթղթի» լուսանկարը:

Պետքարտուղարությունը, ի պատասխան «Azertac» պետական գործակալության հարցման, ասել է, որ այս փաստաթուղթը մաքուր ապատեղեկատվություն է:

«Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել։ Մենք ձեզ կուղղորդենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ-ի և Հայաստանի հետ համատեղ մամուլի հաղորդագրությանը։ ԵՄ-ի և Հայաստանի հետ բրյուսելյան հանդիպումը կենտրոնացած էր բացառապես Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, քանի որ երկիրն աշխատում է իր առևտրային գործընկերությունների դիվերսիֆիկացման և հումանիտար կարիքների լուծման ուղղությամբ, ինչպես նաև աջակցելու Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը»,- հարցմանն ի պատասխան՝ նշել է Պետքարտուղարությունը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳՆ-ն  հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել