ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարին  |tert.am|
14:15 - 08 մայիսի, 2024

ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին, հայտնում է Կրեմլը։

Շնորհավորանքներ են հղվել նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին։

Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ձևավորված եղբայրական բարեկամության կապերը կմնան հուսալի հիմք հարաբերությունների զարգացման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել