«Հայաստան» խմբակցությունը Վասիլիս Մարագոսին ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ | aravot.am

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Աննա Գրիգորյանը եւ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 23-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին՝ վերջինիս խնդրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։

Հանդիպման ընթացքում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր տեսակետը մի շարք հարցերի շուրջ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության, խոսքի ազատության հետ կապված խնդիրներին:

Մտքեր են փոխանակվել Ադրբեջանում պահվող անձանց հարցի, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների վերաբերյալ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն