bbfc00ec-ce28-4cdc-b867-6434d078e0d6_cx0_cy10_cw0_w650_r1

Թուրքիան շարունակում է բանակցել Կատարի և Օմանի հետ՝ Eurofighter Typhoon կործանիչներ գնելու ուղղությամբ | azatutyun.am

azatutyun.am  Թուրքիան շարունակում է բանակցությունները Քաթարի և Օմանի հետ՝ Eurofighter Typhoon կործանիչներ ձեռք բերելու ուղղությամբ։

Շաբաթասկզբին ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Թուրքիան և Մեծ Բրիտանիան կնքեցին 20 կործանիչ գնելու համաձայնագիր։ Թուրքիան հայտնել է, որ ամրապնդում է իր օդային պաշտպանությունը։

Անկարայում կայացած ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գործարքի արժեքը կազմել է 5,4 միլիարդ ֆունտ։

Ակնակլվում է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր Անկարայում կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Օրակարգի կարևոր հարցերից կլինի նաև պաշտպանական համագործակցությունը։

Eurofighter Typhoon-ը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և Իսպանիայի համատեղ արտադրությունն են, ինչը նշանակում է, որ բոլոր չորս երկրները պետք է հաստատեն ցանկացած արտահանման գործարք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն