Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին | shantnews.am

Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձին

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 18.51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Միկոյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ վիճաբանություն է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված վայրում տեղի է ունեցել վիճաբանության, ինչի ընթացքում Երևանի 59-ամյա բնակիչը գործադրել է գազային ատրճանակ։ Տուժածներ չկան։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կարճ ժամանակ անց տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և իր մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։ Նա ներկայացրել է գազային ատրճանակը։

Հանգամանքները պարզվում են»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն