1917826875_0_161_3071_1888_1920x0_80_0_0_642288a4452b6e0760a7fd28c7a14026-jpg

Սերբիայի ոստիկանությունը Բելգրադում անկարգությունների համար ձերբակալել է 37 մարդու | shantnews.am

shantnews.am Սերբիայի ոստիկանությունը Բելգրադում Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ ձերբակալել է 37 կասկածյալի, հայտնում է Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բացահայտել և ձերբակալել են 37 անձի, որոնք մասնակցել են Ազգային ժողովի դիմաց նախորդ գիշերը չհամակարգված բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգուկանոնի խախտմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ անվտանգության ուժերը ինտենսիվ աշխատանքներ են տանում անկարգություններին մասնակցող բոլոր անձանց ինքնությունը պարզելու և կալանավորելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն