ՀՀ գլխավոր դատախազության դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ «ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների»։ Ակցիայի մասին ավելի վաղ հայտնել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Դատախազության դիմացից ակցիայի մասնակիցները այս պահին երթով շարժվում են դեպի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայր (Արշակունյաց 28), որտեղ տեղի է ունենում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և 17 ևս անձանց վերաբերյալ գործով հերթական նիստը։
Երթն այժմ շարժվում է Գրիգոր Լուսավորչի փողոցով։