Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ շարունակվում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները:
Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:
Ինչպես տեղեկանում ենք գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, քննարկվել են մանրամասներ առաջիկա անելիքների վերաբերյալ:
Ժաննա Անդրեասյանը ևս մեկ անգամ ընդգծել է աշխատանքները պատշաճ իրականացնելու և ժամկետները չխախտելու անհրաժեշտությունը: