Այս տարի Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում. ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է | 1lurer.am

1lurer.am  Հնարավորություն կունենանք Հունաստանի հետ տեղեկություններ փոխանցել հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինակ պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման ուղղություններով, ինչպես նաև կկարողանանք իրականացնել մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ««ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Սա կօգնի, որպեսզի մենք միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձի հարցում ունենանք համագործակցություն»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա ամռանը:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Հունաստանի հետ թանգարանային ոլորտում ևս շատ լուրջ համագործակցություն կա:

«Բառացիորեն մի քանի օր հետո Ակրոպոլիսի թանգարանի հետ հուշագիր կստորագրի մեր Պատմության թանգարանը, և այս տարի արդեն մեր Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն