4fbab813-84dc-4dd3-f18a-08de3c642a37_cx0_cy6_cw0_w1023_r1

Թրամփն Իրանին «կոշտ քայլերով» է սպառնում | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Մերձավոր Արևելք ամերիկյան ռազմական նավերի ուղարկումը, եթե Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները արդյունք չտան։ Այդ մասին նա ասել է Axios-ին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ տարածաշրջան արդեն շարժվում է ամերիկյան ռազմածովային նավերի խումբ, և հնարավոր է՝ ուղարկվի ևս մեկը։ Նա նշել է, որ քննարկում է Իրանի ուղղությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի երկրորդ ավիակիրային խմբի տեղակայման տարբերակը։

Միաժամանակ Սպիտակ տան նախագահը ընդգծել է, որ Վաշինգտոնը դեռ փորձում է Իրանի հետ համաձայնության հասնել։

Եթե դա չստացվի, Սպիտակ տունը, Թրամփի խոսքով, ստիպված կլինի դիմել շատ կոշտ քայլերի։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանը այս փուլում ավելի պատրաստակամ է բանակցությունների, քան անցյալ տարվա ամռանը, երբ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը կտրուկ սրվել էր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն