factor.am Ռուսաստանում Telegram-ի աշխատանքի լայնածավալ խափանումների մասին հաղորդագրություններ են ստացվում։ Մեսենջերը գործնականում դադարել է աշխատել նույնիսկ VPN-ի օգտագործման դեպքում բոլոր տարբերակներում՝ բջջային, համակարգչային և վեբ, հաղորդել են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից օգտատերերի բողոքներին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Կոմերսանտ» պարբերակաանը, հղում անելով փորձագետներին, նշում է, որ Telegram-ն արդեն արգելափակված է Ռուսաստանում, ինչպես վերջին շաբաթներին լայնորեն հաղորդվել է։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Telegram-ը գործնականում անհասանելի է եղել տնային մատակարարներից, եթե խոսքը ռուսական IP հասցեներից միացումների մասին է։ Մոռացեք Telegram-ը բջջային ինտերնետով օգտագործելու մասին։ Եթե որոշակի քաղաքում ակտիվ են միայն սպիտակ ցուցակում գտնվող կայքերը, ապա VPN ծառայությունների մեծ մասը թույլ չի տա ձեզ մուտք գործել Telegram»,- ասել է «Код Дурова»-ի փորձագետ Վլադիսլավ Վոյտենկոն։
MAKATEL հեռահաղորդակցության օպերատորների ասոցիացիայի նախագահ Ալեքսեյ Ամելկինը հաստատել է Telegram-ի հետ կապված խնդիրները:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում