ԱՄՆ-ի երկնքում յոթ տոննա կշռող ասուպ է պայթել | news.am

news.am Մոտավորապես յոթ տոննա կշռող մեծ ասուպ է մտել Երկրի մթնոլորտ՝ ԱՄՆ Օհայո նահանգի վրայով։ Ասուպը շարժվել է մոտավորապես ժամում 72 հազար կիլոմետր արագությամբ և քայքայվել է մթնոլորտում՝ հզոր թրխկոց առաջացնելով, հաղորդում է AP News-ը։

Ասուպը առաջին անգամ նկատվել է մոտավորապես 80 կիլոմետր բարձրության վրա Էրի լճի վրայով թռչռլիս։ Ասուպի տրամագիծը մոտավորապես 1,8 մետր էր։ Այն անցել է մոտ 55 կիլոմետր մթնոլորտի վերին շերտերով և քայքայվել է Օհայոյի հյուսիսային մասում։ Սակայն մի քանի նահանգների բնակիչներ՝ Վիսկոնսինից մինչև Մերիլենդ, նկատել են պայծառ կրակե գունդը։

Ըստ Ամերիկյան ասուպային ընկերության՝ ասուպը  երկնքում թռել է մոտավորապես 9:00-ին և տեսանելի է եղել անզեն աչքով, ինչը բավականին հազվադեպ է նման երևույթների համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն