Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են Մարկո Ռուբիոն և Փիթ Հեգսեթը, անհայտ ԱԹՍ-ներ են արձանագրվել. The Washington Post | tert.am

tert.am Վաշինգտոնի այն ռազմաբազայի վերևում, որտեղ բնակվում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, անհայտ անօդաչու թռչող սարքեր են արձանագրվել, գրում է The Washington Post-ը։

WP-ի տվյալներով՝ վերջին տասը օրվա գիշերներից մեկի ընթացքում Ֆորտ Լեսլի Մաքնեյր ռազմաբազայի վերևում արձանագրվել են մի քանի անօդաչու սարքեր։ Դրանից հետո օբյեկտում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Սպիտակ տանը խորհրդակցություն է անցկացվել՝ հետագա քայլերը քննարկելու համար։

Դրոնների հետ կապված միջադեպը իշխանություններին ստիպել է դիտարկել Ռուբիոյի և Հեգսեթի գտնվելու վայրը փոխելու հնարավորությունը։ Սակայն այս պահին երկուսն էլ շարունակում են մնալ նույն բազայի տարածքում։

Ո՛չ Պենտագոնը, ո՛չ ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանություն չեն տվել: Պենտագոնի մամուլիս խոսնակ Շոն Փարնելը չի ցանկացել քննարկել ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակը Washington Post-ի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն