factor.am Լոս Անջելեսում (ԱՄՆ) 11 անձ, այդ թվում՝ երկու օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել՝ 15 դրվագից բաղկացած դաշնային մեղադրական եզրակացության շրջանակում։ Նրանք մեղադրում են հանցավոր սխեմա իրականացնելու մեջ, որի շրջանակում գողացել են տարեց զոհերի ինքնությունը, օգտագործել այդ տեղեկատվությունը՝ բնակելի անշարժ գույքի սեփականության վկայականներ ստանալու համար, այնուհետև մասնավոր վարկատուներից միլիոնավոր դոլարների կանխիկ վարկեր են վերցրել՝ որպես վարկի ապահովագրություն ներկայացնելով տարեց զոհերի թանկարժեք անշարժ գույքը։
ԱՄՆ դատախազության հաղորդմամբ՝ մեղադրյալները ձերբակալվել են այսօր առավոտյան, սպասվում է, որ բոլորը՝ բացառությամբ երկուսի, կկանգնեն դատարանի առաջ։ 11 մեղադրյալներից շարքում նաև ազգությամբ հայեր կան։
Ձերբակալվածներն են՝
Նազարեթ Չաքրյան, 65 տարեկան, հայտնի որպես «Նիկո», Հոլիվուդից;
Առնոլդ Մորադիանս, 57 տարեկան, հայտնի որպես «Ջուլիան», Հոլիվուդից, Իրանի քաղաքացի, որի համար ԱՄՆ-ից արտաքսման օրդեր է տրվել;
Ավետիս Հեքիմյան, 38 տարեկան, հայտնի որպես «Շեֆ Ավո», Հյուսիսային Հոլիվուդից;
Ռոս Թարխան, 32 տարեկան, Գլենդեյլից;
Տիգրան Հովհաննիսյան, 56 տարեկան, Գլենդեյլից;
Արմեն Վարդևարյան, 55 տարեկան, հայտնի որպես «Գոնչ», Հյուսիսային Հոլիվուդից;
Քրեյգ Հիգդոն, 66 տարեկան, Նեյփլսից, Ֆլորիդա;
Հելեն Սփենգլեր, 62 տարեկան, Օքդեյլից, Քալիֆորնիա;
Վիկտոր Լոսսի, 43 տարեկան, Թաուզենդ Օուքսից;
Մարինե Սարկիսյան, 49 տարեկան, Հոլիվուդից, Ադրբեջանի քաղաքացի, գրին քարտ ունի։
Նշվում է, որ բոլոր մեղադրյալները՝ բացի Հովհաննիսյանից, մեղադրվում են դավադրության դրվագով՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու համար, և յոթ դրվագով՝ էլեկտրոնային խարդախություն կատարելու համար: Չաքրյանը, Մորադիանսը, Բորջասը, Հեքիմյանը, Թարխանը, Սփենգլերը, Լոսսին և Սարգսյանը՝ մեկ դրվագով՝ անձնական տվյալների գողություն՝ ծանրացուցիչ հանգամանքներում: Չաքրյանը, Մորադիանսը, Թարխանը և Հովհաննիսյանը՝ մեկ դրվագով՝ դավադրություն՝ փողերի լվացում կատարելու համար: Թարխանին մեղադրանք է առաջադրվել նաև հինգ դրվագով՝ փողերի լվացում կատարելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում