ԱՄՆ-ում դատարանը հակասահմանադրական է ճանաչել լրագրողների նկատմամբ Պենտագոնի սահմանափակումները | factor.am

factor.am  ԱՄՆ դաշնային դատարանը կասեցրել է Պենտագոնում լրագրողների մուտքը սահմանափակող քաղաքականությունը, որը ներդրվել էր Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ այն ճանաչելով Սահմանադրությանը հակասող։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով դատավոր Պոլ Ֆրիդմանի որոշմանը։

Խոսքը վերաբերում է 2025 թվականի աշնանը ընդունված կանոններին՝ պաշտպանության նախարար Պիտ Հեգսեթի պաշտոնավարման ընթացքում։ Դրանց համաձայն՝ լրագրողները պետք է փաստացի ձեռնպահ մնային տեղեկատվություն հավաքելուց և հրապարակելուց առանց գերատեսչության թույլտվության, եթե նույնիսկ այն գաղտնի չէր։ Այս պահանջը խախտելու դեպքում լրագրողները կարող էին զրկվել հավատարմագրումից և ճանաչվել «անվտանգության սպառնալիք»։

Ռազմական գերատեսչության քաղաքականության դեմ հայց էր ներկայացրել The New York Times թերթը։ ԱՄՆ իշխանությունները պնդում էին, թե սահմանափակումները անհրաժեշտ են ազգային անվտանգության պաշտպանության և արտահոսքերը կանխելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն