Պետքարտուղարությունն ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին հորդորել է զգուշավորություն դրսևորել | armenpress.am

armenpress.am ԱՄՆ պետքարտուղարությունը նախազգուշացում է տարածել՝ ամբողջ աշխարհում գտնվող ամերիկացիներին կոչ անելով զգուշավորություն դրսևորել՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարվածությունը։ Պետքարտուղարությունը X-ում գրառման մեջ նշել է, որ այս նախազգուշացումը վերաբերում է հատկապես Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։

«ԱՄՆ դիվանագիտական ​​հաստատությունները, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից դուրս, թիրախավորվել են։ Իրանին աջակցող խմբերը կարող են թիրախավորել ԱՄՆ այլ շահերը արտասահմանում կամ Միացյալ Նահանգների և/կամ ամերիկացիների հետ կապված վայրերն ամբողջ աշխարհում», – նշված է հաղորդագրության մեջ։

Ամերիկացիներին հորդորվում է հետևել մոտակա ԱՄՆ դեսպանատան կամ հյուպատոսության ուղեցույցներին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն սկսել են հարվածներ հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության տարածքին։ Իսրայելը հայտարարել է, որ նախահարձակ է եղել՝ «Իսրայելի պետությանը սպառնացող վտանգները վերացնելու նպատակով», իսկ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վաշինգտոնը լայնածավալ ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ՝ «թույլ չտալու միջուկային ծրագրի իրագործումը»։

Իրանը պատասխան հարվածներ է հասցրել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական օբյեկտներին։

Իսրայելաամերիկյան հարվածների հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմեդ Փաքփուրը, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն