Նյու Յորքի օդանավակայանի միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել | 1lurer.am

1lurer.am  Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանը փակ է բոլոր չվերթերի համար՝ ուղևորատար ինքնաթիռի և հրշեջ մեքենայի բախումից հետո, հաղորդել է The New York Times-ը։

Երկուշաբթի գիշերը Air Canada Express-ի ինքնաթիռը վայրէջքի ժամանակ բախվել է հրշեջ մեքենային։ Ինքնաթիռում եղել են 72 ուղևոր և անձնակազմի չորս անդամը։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավի հրամանատարը և երկրորդ օդաչուն զոհվել են, ավելի քան 40-ը վիրավորվել են։

Ըստ տեղեկության՝ բախումը տեղի է ունեցել թռիչքուղու վրա, հորդառատ անձրևի պատճառով, վատ տեսանելիության պայմաններում։ Վնասվել է ինքնաթիռի դիմացի հատվածը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն