Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մարտի 29-ին սպառնացել է հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան համալսարաններին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները ոչնչացրել են 2 իրանական համալսարան։
«Եթե ԱՄՆ կառավարությունը ցանկանում է, որ տարածաշրջանում իր համալսարանները վրեժխնդրությունից ազատ լինեն, ապա նա պետք է մինչև մարտի 30-ը՝ ժամը 12:00-ն, պաշտոնական հայտարարությամբ դատապարտի համալսարանների ռմբակոծությունը»,- ասվում է հայտարարությունում, որը տարածել են իրանական ԶԼՄ-ները:
Հայտարարությունում նաև կոչ է արվում տարածաշրջանում ամերիկյան համալսարանների աշխատակիցներին, դասախոսների և ուսանողներին, ինչպես նաև շրջակա տարածքներում բնակվողներին կիլոմետրեր հեռու լինել կամպուսներից: