ՏԿԵ նախարարը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

«Բարձր եմ գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։

Հանդիպման ժամանակ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ ենք կատարել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել ՏԿԵ նախարարության հետ՝ առկա օրակարգով սահմանված ծրագրերն իրագործելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Պայմանավորվել ենք նախանշված ուղղություններով շարունակելու արդյունավետ համագործակցությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն