Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը | factor.am

factor.am Հայաստանում, մի քանի գերատեսչությունների ներգրավվածությամբ, քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հարցը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը։ Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է ԿԳՄՍ,  աշխատանքի և սոցիալական հարցերի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների կողմից։

«Ներկայումս իրականացվում է հետազոտություն՝ պարզելու հնարավոր ռիսկերը, խնդիրները և կարգավորման տարբերակները։ Միայն ամբողջական պատկեր ունենալուց հետո կհստակեցվի, թե ինչ սահմանափակումներ կարող են կիրառվել և ինչ կայքեր կարող են ընդգրկվել դրանցում։ Թեման զգայուն է, հարցադրումները, շերտերը բավական շատ են»,- նշեց վարչության պետը։

Ըստ Թամարա Սարգսյանի՝ կարևոր է հասկանալ, թե որքանով է հնարավոր նույնականացնել սարքավորումը երեխայի հետ՝ վերահսկողության արդյունավետությունն ապահովելու համար։ Նա նշեց, որ երեխաների թվային անվտանգությունն առաջնահերթություն է, և անհրաժեշտ է ստեղծել բավարար գործիքներ ու կարգավորումներ նրանց պաշտպանելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն