arm.sputniknews.ru ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահը մեկնաբանել է գազի գնի թեմայով ՀՀ Ազգային ժողովի նախագահի հայտարարությունը։
Ռուսականգազիներկայիս գինը հզոր խթան է Հայաստանիտնտեսության զարգացման համար։ Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ գազի թանկացման դեպքում Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և այլ ինտեգրացիոն կառույցներից (Ռուսաստանի մասնակցությամբ-խմբ.)։
Կոսաչևը նշել է, որ հարցի այդկերպ բարձրացումը կոռեկտ չէ։ Նա նկատել է, որ Ռուսաստանի նախագահը պարզապես փաստ է արձանագրել (խոսքը Հայաստանի համար գազի գնի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին է – խմբ.):
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ սա այն իրականությունն է, որում այսօր ապրում և որի հաշվին իր տնտեսությունը զարգացնում է Հայաստանը՝ ստանալով զգալի մրցակցային առավելություններ Եվրոպայում և ամբողջ աշխարհում ծավալվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը հրահրվել է ոչ թե Ռուսաստանի, այլ բոլորովին այլ երկրների կողմից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում