Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Քվեարկության արդյունքում նախագիծը ստացավ 64 կողմ, 26 դեմ, 0 ձեռնպահ ձայներ:
Հիշեցնենք, որ օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է երեք նախարարության անվանափոխություն և գործառույթների վերանայում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարության, Արտաքին գործերի նախարարությունը՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն: