Հայաստանը ներկայացնող պատանի ծանրորդներն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում ավարտված առաջնության վերջում մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային ծանրորդները:
Ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են՝ Հայաստանի հավաքականից Էրիկ Սիմոնյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 140 կգ և 145 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 172 կգ, 177 կգ և 182 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի 327 կգ արդյունքով՝ Սիմոնյանը Եվրոպայի առաջնությունում 4-րդն է: