l-0x0wh-1180x688z-0-6661

Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ. Զելենսկի | 1lurer.am

1lurer.am Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Վորոնեժի, Լենինգրադի մարզերին: Վլադիմիրի մարզում անօդաչուների հարվածներից զոհվել են 12 տարեկան երեխա և նրա ծնողները: Բելգորոդում կա 1 զոհ: Ռուսաստանը հայտնել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի հարվածներից 25 խաղաղ բնակիչ է զոհվել:

Իսկ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-ների հարվածներից 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ 11-ամյա երեխա: Կան նաև վիրավորներ:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ:

«Եթե Ռուսաստանը պատրաստ լինի դադարեցնել հարվածները մեր էներգետիկ ենթակառուցվածքներին, պատրաստ ենք հայելային քայլի»,- նշել է նա: Զելենսկին հավելել է, որ Իրանի շուրջ իրավիճակի պատճառով նավթ արտահանող երկրներն, այդ թվում՝ Ռուսաստանը, ավելի մեծ գումար են աշխատում, սակայն ուկրաինական հարվածները սահմանափակում են Մոսկվայի այդ հնարավորությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն