ԱՄՆ-Իրան հրադադարի հայտարարումից հետո նավթի գները կտրուկ նվազել են | factor.am

factor.am  ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը իջել է մեկ բարելի համար 100 դոլարից ցածր, գրում է Meduza-ն։

Ապրիլի 7-ին  նավթի գինը տատանվում էր մեկ բարելի համար 107-110 դոլարի սահմաններում, սակայն լույս ապրիլի 8-ի գիշերը սկսեց կտրուկ անկում ապրել։ Առավոտյան Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը վաճառվում էր 93-94 դոլարով։ Ամերիկյան WTI տեսակի նավթի գինը նվազել է մինչև 96,75 դոլար մեկ բարելի համար, ինչը կազմում է գրեթե 16% անկում։

Նշվում է, որ ապրիլի 8-ի առավոտյան ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ֆոնին ռուսական նավթագազային ընկերությունների բաժնետոմսերը սկսել են իրենց առևտուրը անկմամբ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն