Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմանները հստակ և ուղիղ են․ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի՝ կամ հրադադար, կամ պատերազմի շարունակություն Իսրայելի միջոցով․ երկուսը միաժամանակ հնարավոր չէ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Աշխարհը հետևում է Լիբանանում տեղի ունեցող սպանություններին։ Այժմ գնդակը ԱՄՆ-ի դաշտում է, և համաշխարհային հանրությունը սպասում է տեսնելու՝ արդյոք այս երկիրը կկատարի իր պարտավորությունները, թե ոչ»,- նշել է նա։