Եթե քաղաքական ուժն ասում է՝ ՀՀ-ն չպետք է բավարարվի 29 հազար 743 քկմ տարածքով, դա անխուսափելի պատերազմ է. Փաշինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգավոր է համարում ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները, որոնք ասում են, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով։

Փաշինյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում, որ ընդդիմադիր որոշ ուժերի իշխանության գալու դեպքում պատերազմ է լինելու:

«Եթե քաղաքական ուժն ասում է, որ Հայաստանը չպետք է բավարարվի 29 հազար 743 քառակուսի կիլոմետրով, դա անխուսափելի պատերազմ է, այդտեղ շատ վիճելու բան չկա էլ»,- ասաց վարչապետը:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն էր հայտարարել, որ Հայաստանը մեծ սփյուռք ունեցող երկիր է և չպետք է սահմանափակվի իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքով։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն