gvrdwkhmlyye0jeyskwxievaytfn7whsoowy2z24

Երևանում հայտնաբերվել է գույքի հափշտակման մեղադրանքով հետախուզվող անձը

Քրեական ոստիկանության ծառայողները Երևանում հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակման մեղադրանքով հետախուզվող 56-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Լոռու մարզի ստորաբաժանումների համատեղ գործողությունների արդյունքում։ Լոռու մարզի Նովոսելցովո գյուղի բնակիչը ապրիլի 8-ին՝ ժամը 16։30-ին, հայտնաբերվել է մայրաքաղաքում։

Նա ձերբակալվել է և տեղափոխվել Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչություն»,-նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն