factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ուժերը սկսել են Հորմուզի նեղուցի «մաքրման» գործընթացը՝ նավթի համաշխարհային առևտրի կարևորագույն ուղիներից մեկում։ Truth Social հարթակում շաբաթ օրը՝ ապրիլի 11-ին հրապարակված գրառման մեջ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ գործողությունը նպատակ ունի ապահովել միջազգային նավարկության անվտանգությունը․
«Մենք հիմա սկսում ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթացը՝ որպես ծառայություն աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Գերմանիան և շատ ուրիշներ»։
Թրամփը նաև քննադատել է այդ երկրներին անգործության համար․ «Զարմանալի է, բայց նրանց մոտ չի բավարարում ոչ խիզախությունը, ոչ էլ կամքը՝ այս աշխատանքը կատարելու համար»,- գրել է նա։ Միևնույն ժամանակ նա նշել է նավթի հոսքերի փոփոխությունը․ «Շատ երկրների դատարկ նավթատար տանկերներ ուղևորվում են ԱՄՆ՝ նավթ բեռնելու համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում