Կիպրոսում ընթացող 2026 թ. շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է երկու խաղափուլ

Կիպրոսի Պեյա քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

12-րդ խաղափուլում տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

12-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.

Ջավոխիր Սինդարով՝ 9 միավոր

Անիշ Գիրի՝ 7 միավոր

Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր

Վեյ Ի՝ 5.5 միավոր

Մաթիաս Բլյուբաում՝ 5.5 միավոր

Հիկարու Նակամուրա՝ 5.5 միավոր

Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5 միավոր

Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր:

Կանանց մրցաշարում Չժու Ջիները հաղթանակ է տարել Ռամեշբաբու Վայշալիի նկատմամբ, Բիբիսարա Ասաուբաևան հաղթել է Եկատերինա Լահնոյին, իսկ Թան Չժունյին առավելության է հասել Դիվյա Դեշմուխի նկատմամբ:

Այսօր կանանց պայքարում միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Մուզիչուկ-Ալեքսանդրա Գորյաչկինա խաղում:

12-րդ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.

Չժու Ջիներ՝ 7 միավոր

Ռամեշբաբու Վայշալի՝ 7 միավոր

Բիբիսարա Ասաուբաևա՝ 6.5 միավոր

Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր

Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 5.5 միավոր

Եկատերինա Լահնո՝ 5.5 միավոր

Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր

Թան Չժունյի՝ 5 միավոր:

Վաղը հանգստյան օր է: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն