factor.am Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում ապրիլի 10-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Վերջինիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում: Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ ողբերգական վթարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Տուժածները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում