98098907_0016701113_1440x900_80_0_1_48c7550dc97eb9a78baf11b3ea6f4697-jpg

Փաշինյանը Մադյարին շնորհավորել է Հունգարիայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարինին և հունգար ժողովրդին՝ հունգարական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

«Իմ սրտանց շնորհավորանքն եմ փոխանցում Մադյարին և հունգարացի ժողովրդին։ Այս ժողովրդավարական ընտրությունները արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի տեսլականը»,- գրել է Փաշինյանը X-ում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ դաշնակից Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։

Եվրոպական երկրների առաջնորդները ակտիվ ողջունում և շնորհավորում են Պետեր Մադյարին ընտրվելու կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն