news.am Ռուսաստանը շնորհավորական ուղերձ չի հղի Հունգարիայի ընդդիմության առաջնորդ Պետեր Մադյարին՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ բարեկամական երկրներին շնորհավորանքներ չենք ուղարկում։ Իսկ Հունգարիան ոչ բարեկամական երկիր է, քանի որ պաշտպանում է մեր դեմ ուղղված պատժամիջոցները»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ դաշնակից Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։
Եվրոպական երկրների առաջնորդները ակտիվ ողջունում և շնորհավորում են Պետեր Մադյարին ընտրվելու կապակցությամբ։