Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Ա 40/1 հասցեում գործող հեղուկ ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՏՅՈՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԷԴՎԱՐԴԻ» Ա/Ձ -ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։