l-0x33wh-786x458z-1-1

Եվրահանձնաժողովի նախագահը կոչ է արել հրաժարվել միաձայնությունից ԵՄ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս | 1lurer.am

1lurer.am Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կարծիք է հայտնել, որ Բրյուսելի և Բուդապեշտի միջև հարաբերություններում լարվածության շրջանը ցույց տվեց Եվրամիությունում միջազգային հարցերի շուրջ որակյալ մեծամասնությամբ քվեարկության անհրաժեշտությունը։

«Ես կարծում եմ, որ պետք է դասեր քաղել եվրոպական մակարդակով։ Օրինակ՝ անցում կատարել որակյալ մեծամասնության քվեարկությանն արտաքին քաղաքականության հարցերի դեպքում։ Դա մեզ թույլ կտա խուսափել սիստեմատիկ շրջափակումներից: Մենք հիմա այդ հնարավորությունն ունենք և պետք է օգտվենք դրանից»,- Ֆոն դեր Լայենն ասել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի և ՌԴ նախագահ Պուտինի մտերիմ դաշնակից Վիկտոր Օրբանը պարտվել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում 16 տարվա իշխանությունից հետո։

Եվրոպական երկրների առաջնորդները ակտիվ ողջունում և շնորհավորում են Պետեր Մադյարին ընտրվելու կապակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն