«Մենք թույլ չենք տա, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը». Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ զինված ուժերը երկուշաբթի սկսել են Իրանի նավահանգիստների շրջափակումը, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ Թեհրանը սպառնացել է պատասխան քայլեր ձեռնարկել:

Ըստ Reuters-ի՝ ԱՄՆ պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի հետ շարունակական փոխգործակցություն կա և առաջընթաց է նկատվում համաձայնության հասնելու ջանքերի հարցում: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը նույնպես ասել է, որ հակամարտությունը լուծելու ջանքերը դեռևս ընթացքի մեջ են:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Իրանը երկուշաբթի օրը կապի մեջ է եղել և ցանկանում է համաձայնագիր կնքել: Թրամփն ընդգծել է, սակայն, որ հավանություն չի տա որևէ համաձայնագրի, որը թույլ կտա Թեհրանին միջուկային զենք ունենալ։

«Իրանը միջուկային զենք չի ունենա», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ երկիր շանտաժի ենթարկի աշխարհը»։

ԱՄՆ-ի և Իրանի միջև Պակիստանում սկսված բանակցությունները կիրակի օրն ավարտվեցին առանց համաձայնության։ Այնուամենայնիվ, ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նախօրեին Fox News-ին ասել է, որ ԱՄՆ-ն «մեծ առաջընթաց է գրանցել»՝ Թեհրանին փոխանցելով, թե որտեղ կարող է ԱՄՆ-ը «որոշ զիջումների գնալ» և որտեղ կմնա անզիջում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն