armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Համբարձումյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները:
Համբարձումյանը պատգամավոր է դարձել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Վանիկ Համբարձումյանին տրվել է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Թադևոս Ավետիսյանի մանդատը, որն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ:
Երդման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 14-ի հերթական նիստում: