Գյումրիում ավտովթարից տուժած երկու երեխաների վիճակը ծանր է, 1 տարեկան փոքրիկինը՝ ծայրահեղ ծանր | azatutyun.am

Գյումրիում ավտովթարից տուժած երկու երեխաների վիճակը ծանր է, 1 տարեկան փոքրիկինը՝ ծայրահեղ ծանր | azatutyun.am

azatutyun.am Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած 28-ամյա կնոջ առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Բժիշկների փոխանցմամբ՝ նրա գիտակցությունը մթագնած է, միացված է արհեստական շնչառական ապարատին։

Առողջապահության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին՝ կնոջ երեք երեխաներից երկուսի առողջական վիճակում արձանագրվել է աննշան դրական տեղաշարժ, սակայն բժիշկները նրանց վիճակը դեռևս գնահատում են ծանր։ Իսկ մեկ տարեկան փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Հիշեցնենք՝ ապրիլի 10-ին Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարից մահացել են երեխաների հայրը, տատն ու մորեղբայրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն