Թրամփը հայտարարում է՝ չունի Իրանի հետ հրադադարը երկարաձգելու ծրագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չունի Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը երկարաձգելու ծրագրեր և չի կարծում, որ այն անհրաժեշտ է:

Այդ մասին X-ի իր էջում գրել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Կառլը:

Հարցին, թե պատերազմն ավարտվո՞ւմ է գործարքով, թե՞ «պարզապես ասում եք՝ տեսեք, մենք ոչնչացրինք նրանց կարողությունները, և վերջ», ԱՄՆ նախագահը պատասխանել է. «Երկու ձևով էլ կարող է ավարտվել, բայց կարծում եմ՝ համաձայնագիրը նախընտրելի է, քանի որ այդ դեպքում նրանք կարող են վերակառուցվել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն