Իրանի պատերազմի պատճառով ԱՄՆ-ն ժամանակ չունի Ուկրաինայի համար. Զելենսկի | factor.am

factor.am Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել շարունակվող պատերազմի պատճառով Վաշինգտոնը «ժամանակ չունի Ուկրաինայի համար»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է ապրիլի 14-ին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նրանք (ուկրաինական խաղաղության գործընթացի ամերիկացի բանակցողներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթկոֆը – խմբ.) անընդհատ կապի մեջ են Իրանի հետ, բայց ժամանակ չունեն Ուկրաինայի համար»,- դժգոհել է Զելենսկին։

Նա պարզաբանել է, թե, իր կարծիքով, Իրանում պատերազմն ինչու է բացասական հետևանքներ թողնում Կիևի համար։

«Եթե այս պատերազմը ձգձգվի, Ուկրաինայի համար զենքը կպակասի։ Մենք ներկայում ունենք այդպիսի պակաս (Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի – խմբ.), որ ամենավատն է, ինչ կարող էր լինել»,- ընդգծել է Զելենսկին։

Միաժամանակ, նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի օգնել Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը, սակայն Միացյալ Նահանգները դեռևս չի խնդրել Կիևի օգնությունն այս հարցում։

Ապրիլի 1-ին բրիտանական The Telegraph թերթին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք էր հայտնել, որ Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողությանը պետք է մասնակցեին ոչ միայն ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները, այլև Ուկրաինան։

«Նրանք այնտեղ չեն ավտոմատ կերպով,  այդ թվում՝ Ուկրաինան։ Ուկրաինան մեր խնդիրը չէր։ Դա փորձություն էր, և մենք օգնեցինք նրանց, և մենք միշտ կօգնեինք նրանց։ Բայց նրանք մեզ չօգնեցին»,- ասել էր ԱՄՆ նախագահը։

ZDF-ին տված հարցազրույցում Զելենսկին կրկին ընդգծել է Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու ցանկությունը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն