arm.sputniknews.ru Այսօր՝ Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի աշխատակիցների տարհանման վերջին փուլի ընթացքում, հայրենադարձվել են Ռուսաստանի Դաշնության 94 քաղաքացիներ, որոնք Իրանից Հայաստան են ժամանել Նուրդուզ–Ագարակ սահմանային անցակետով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։
«Երևանից Մոսկվա հատուկ չվերթով մեկնած Ռուսաստանի քաղաքացիների հետ միասին տարհանվել են նաև Բելառուսի քաղաքացիներ։ Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ իշխանություններին «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աշխատակիցների հարմարավետ տեղափոխման կազմակերպման գործում ցուցաբերած օգնության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։