ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով, ի թիվս այլնի, կարգելվի օտարերկրյա հաղորդումներում «ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածելը»:
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագծում փոփոխություններին և լրացումներին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 15 պատգամավոր:
Օրենքը նախատեսում է, որ այսուհետ օրենքի կարգավորումները կգործեն ոչ միայն հանրային մուլտիպլեքսի 26 հեռուստաալիքների համար, այլև կաբելային հեռուստաալիքների համար:
Նաև հնարավորություն է տրվում ՀՌՀ-ին սանկցիաներ կիրառել ցանցային օպերատորների նկատմամբ, եթե արձանագրվեն վերոնշյալ դրույթի առերևույթ խախտումներ: