1lurer.am ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 14 անձ՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին 1Lurer.am-ին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Հիշեցնենք՝ փաստաբան Յուրա Դիլանյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 ներկայացուցիչներ և համակիրներ:
Մեղադրանք է ներկայացվել «Ուժեղ Հայաստան»-ի Արտաշատի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Ամիրզադյանին: