Թուրքիայի դպրոցներում զինված հարձակումներից հետո 83 մարդ է ձերբակալվել | factor.am

factor.am Թուրքիայում 83 մարդ է ձերբակալվել և սոցցանցերի հարյուրավոր հաշիվներ են արգելափակվել՝ Շանլըուրֆայում և Քահրամանմարաշում դպրոցների վրա մահացու հարձակումներից հետո հետաքննության շրջանակում, գրում է Turkiye today-ը։

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտարարության մեջ նշել է, որ ձերբակալության որոշումներ են կայացվել այն անձանց համար, որոնք մեղադրվում են հարձակումներից հետո հանցագործությունն ու հանցագործներին գովաբանող կամ հասարակական կարգը խախտելուն ուղղված բովանդակություն տարածելու մեջ։

Իշխանությունները նաև արգելափակել են սոցիալական ցանցերի 940 հաշիվների մուտքը, փակել 93 Telegram խմբեր։

Այս միջոցառումները ձեռնարկվում են չորեքշաբթի Քահրամանմարաշ նահանգի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած կրակոցներից հետո, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, 13-ը՝ վիրավորվել, որոնցից վեցը ծանր վիճակում են, հայտնել է ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին։

Քահրամանմարաշի նահանգապետ Մուքերեմ Ունլուերը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է Այսեր Ջալիք միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանի աշակերտը՝ դեռևս անհայտ պատճառներով։ Նա ուսապարկով դպրոց է տարել մի քանի հրացան, մտել է երկու դասարան և անկանոն կրակ բացել։ Կասկածյալը նույնպես մահացել է։ Դեռևս հստակ չէ՝ նա ինքնասպա՞ն է եղել, թե մահացել է քաոսային իրավիճակի ժամանակ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն