Իրանը դադարեցրել է նավթամթերքի արտահանումը | azatutyun.am

Իրանը դադարեցրել է նավթամթերքի արտահանումը | azatutyun.am

azatutyun.am Իրանն անորոշ ժամանակով դադարեցրել է նավթամթերքի արտահանումը, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Թեհրանում լույս տեսնող «Դոնյա Է Էքթեսադ» թերթի այսօրվա հրապարակումը:

Լրատվամիջոցի պնդմամբ՝ Իրանի կառավարությունն այս քայլին է դիմել էներգակիրների ներքին պահանջարկը հոգալու նպատակով։ Թերթի տեղեկություններով՝ Իրանի ազգային նավթաքիմիական ընկերությունը արտահանման արգելքի մասին որոշումը կայացրել է ապրիլի 13-ին՝ համապատասխան հրահանգ ուղարկելով ոլորտի բոլոր ընկերություններին։

Reuters-ի տեղեկություններով՝ Իրանի կառավարությունն այս քայլին է դիմել Իսրայելի կողմից մի շարք էներգետիկ օբյեկտներին հասցված հարվածների և դրան հետևած նավթի արդյունահանման ծավալների անկման պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն