kyiv

Կիևում անհայտ անձը կրակոցներ է արձակել ու պատանդներ վերցրել. կան զոհեր

Անհայտ անձը Կիևի փողոցներում կրակել է մարդկանց վրա ու սպանություններից հետո պատանդներ վերցրել սուպերմարկետում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարձակում իրականացրած անձը վնասազերծվել է։

«Բոլոր հանգամանքները պարզվում են: Այս պահին հայտնի է 5 զոհի մասին: Իմ ցավակցություններն եմ հայտնում հարազատներին ու մերձավորներին:

Այս ժամի դրությամբ 10 մարդ հոսպիտալացվել է վնասվածքներով և վիրավորումներով: Բոլորին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն: Հաջողվել է փրկել չորս պատանդի

Ակնկալում ենք օպերատիվ քննություն: Աշխատում են Ազգային ոստիկանության և Ուկրաինայի անվտանգության ծառայության քննիչները: Հանձնարարել եմ ներքին գործերի նախարարին և Ուկրաինայի ազգային ոստիկանության պետին՝ հանրությանը տրամադրել այս գործի վերաբերյալ ողջ ստուգված տեղեկատվությունը»,- գրել է Զելենսկին

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն