l-0x0wh-786x458z-1-82

Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 17-18-ը։ Ըստ այդմ՝ բացահայտվել է 169 հանցագործություն:

Մասնավորապես՝

  • 85 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 10 դեպք՝ հոգեկան ներգործության,
  • 7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,
  • 6 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
  • 5-ական դեպք՝ խուլիգանության, սառը զենքի հայտնաբերման,
  • 4 դեպք՝ փաստաթղթեր կեղծելու,
  • 3-ական դեպք՝ աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
  • 2 -ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրանյութի իրացման, ավտոմեքենայի նույնականացման տարրերը կեղծելու:

Բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, խոշտանգման, մարդու առևանգման, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հողամասերի ինքնակամ զավթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և այլ դեպքեր։

Հայտնաբերվել են 10 հետախուզվող, 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար․ 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն