news.am Սիրելի հայրենակիցներ, այսօր դիմում եմ ձեզ, որպես «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ, հստակ և անկեղծ հայտարարությամբ, մենք չենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին հայտարարեց «Հայկական ճանապարհ» կուսակցության նախագահ Նարեկ Մանուկյանը:
Նարեկ Մանուկյանի հայտարարությունոմ ասվում է. «Մենք չենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Պատճառը պարզ է և ուղիղ: Մենք չենք պատրաստվում ձևական մասնակցություն ապահովել մի գործընթացում, որտեղ այս փուլում մեր քաղաքական ուժը իրատես գնահատմամբ չի հաղթահարելու անցողիկ շեմը: Մենք չենք խաբելու ոչ մեզ, ոչ էլ ձեզ:
Այո, մենք կարող ենք մասնակցել օգտագործելով ընտրական գործընթացը որպես հարթակ, լրացուցիչ ճանաչելիություն ստանալու, հեռուստաեթերներում և այլ միջոցներով մեր անունը տարածելու համար, բայց մենք մերժում ենք քաղաքական մանր հաշվարկները։
Կար նաև մեկ այլ տարբերակ՝ ընտրություններին մասնակցել որևէ դաշինքի կազմում, սակայն մեզ համար դա երբեք չի կարող լինել ինքնանպատակ, մանդատ ձեռք բերելու կամ ապագայում պաշտոն ունենալու ակնկալիքով։ Մենք քաղաքականությունը չենք դիտարկում որպես դիրքերի կամ աթոռների մրցավազք։ Մենք մեր գաղափարներով արդեն իսկ կանգնած ենք և միանում ենք բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք կրում են ազգային գաղափարախոսություն, որոնք համոզված են, որ Հայաստանը պետք է ունենա հզոր տնտեսություն և ուժեղ բանակ, որի շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել մեր ազգային արժանապատվությունը և վերադարձնել Արցախը։
Մենք կանգնած ենք այն ուժերի կողքին, որոնք բացառում են որևէ բարեկամություն Ալիևի ղեկավարած Ադրբեջանի հետ և որոնք իրենց դիրքորոշումները չեն փոխում իրավիճակից կախված։ Մեզ համար անընդունելի է սեփական վարկանիշը բարձրացնելու համար տրոհել ընդդիմադիր դաշտի ձայները և նպաստել գործող իշխանության վերարտադրմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում